կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննարկվել են շուկայում առկա ավտոյուղերի վերահսկողությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են շուկայում առկա ավտոյուղերի վերահսկողությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

Քննարկվել են շուկայում առկա ավտոյուղերի վերահսկողությանը և 2022 թ. ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրված ավտոմոբիլային շարժիչների յուղերի խախտումներին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: