հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվել են ՀՀ-ի ու Բանգլադեշի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի ու Բանգլադեշի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիին։

Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հետագա համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում զրուցակիցները նշել են, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության և դեղագործության ոլորտները։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առևտրաշրջանառությունը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թ. հունվար-օգոստոսին կազմել է 18.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56․8%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 11․6 մլն ԱՄՆ դոլար)։

 

  • Կիսվել: