երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են ՀՀ-ի և Չիլիի միջև տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և Չիլիի միջև տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չիլիի միջև տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, արտահանումների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել B2B ձևաչափով գործարար հանդիպումների և համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։

 

 

  • Կիսվել: