ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ դեսպանը Ղազախստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության հարցերը

ՀՀ դեսպանը Ղազախստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության հարցերը

Հուլիսի 18-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Նազիրա Նուրբաևայի հետ։
 
«Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական փոխգործակցության առաջմղմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկրներում իրականացվող ներդրումային քաղաքականության և ներդրումների՝ պետական աջակցության մեխանիզմների շուրջ։ Դեսպան Ղևոնդյանը տեղեկացվել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության կազմում գործող ՂՀ ԱԳՆ ներդրումների կոմիտեի և «KAZAKH INVEST ազգային ընկերություն» ԲԸ գործունեության առանձնահատկությունների մասին։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային շփումների պահպանման վերաբերյալ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: