Քննարկվել են ԵՏՄ եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի 8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին եւ Աֆրիկյան տնտեսական համաժողովին։
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։
Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաեւ ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵՏՄ եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարեւորվել է ԵՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։