կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քերոբյանը կայցելի Իրան

Քերոբյանը կայցելի Իրան

2024 թվականին  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կայցելի Իրան: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Քերոբյանի խոսքով՝ այցը տեղի կունենա այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։

՛՛Իրանում քննարկումներ կանցկացվեն, թե ինչպես կարելի է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բեկման հասնել Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով՛՛,-ասաց նախարարը և հավելեց, որ նման քննարկումներ իրանական կողմի հետ այժմ էլ են անցկացվում։

  • Կիսվել: