ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քերոբյանը հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Քերոբյանը հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էր նաև «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Քերոբյանը։

Քննարկել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորություների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, թռչնաբուծարաններում կերային բազայի ապահովմանը, ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Կիսվել: