հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շաբաթ օրը սկսել է գործարարների հետ հանդիպումներով:

՛՛Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարների հետ զրուցել ենք ոլորտային խնդիրների, այդ թվում՝ այն խոչընդոտների մասին, որոնց այժմ բախվում են ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով. փորձել ենք միասին դրանց լուծման առավել արդյունավետ տարբերակներ գտնել։

Քննարկել ենք պետության աջակցության մեխանիզմները, որոնցով կկարգավորվեն առաջացած խնդիրները՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: