ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քերոբյանն ու Իրաքի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քերոբյանն ու Իրաքի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻՀ նախագահ՝ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

  • Կիսվել: