շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաղաքացին Արփա գետից 21 հատ կողակ տեսակի ձուկ է որսացել, հարուցվել է վարչական վարույթ

Քաղաքացին Արփա գետից 21 հատ կողակ տեսակի ձուկ է որսացել, հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևանի բնակիչ Ս.Ս.-ն, առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է թվով 21 հատ, ընդհանուր՝ 7.1 կգ  «Կողակ» տեսակի ձուկ:

Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
 
 

 

  • Կիսվել: