շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոթի-Կովկաս լաստանավը կգործարկվի առաջիկայում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Փոթի-Կովկաս լաստանավը կգործարկվի առաջիկայում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Վրաստան-Ռուսաստան լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի առաջիկայում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն այս հայտարարությունն արեց «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովում, որն անցկացվում է Երևանում։

«Այժմ միջոցառումներ են անցկացվում մի քանի ուղղություններով։ Առաջինը Վրաստանի տարածքով լաստանավային հաղորդակցության գործարկումն է», - ասաց Իսպիրյանը։
Երկրորդ ուղղությունը «Վերին Լարս» անցակետի վերակառուցումն է։ Աշխատանքներ են տարվում սահմանային անցակետն ընդլայնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցությանը, ապա այստեղ, փոխնախարարի խոսքով, բավական լուրջ առաջընթաց է գրանցվել։
«Ակնկալում ենք, որ լաստանավը կգործարկվի առաջիկայում»,– ընդգծեց նա։
Իսպիրյանի խոսքով` լաստանավի գործարկումը և՛ ժամանակը կկրճատի, և՛ փոխադրումների արժեքը։

  • Կիսվել: