հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փոքր և միջին կազմակերպությունները կանգնած են իսպառ ոչնչացման վտանգի առջև

Փոքր և միջին կազմակերպությունները կանգնած են իսպառ ոչնչացման վտանգի առջև

Եվ կրկին անդրադառնամ տնտեսական իրավիճակին։ Տեսեք` այս իրավիճակում արդեն շատ մեծ կորուստներ են ունեցել և ունենալու են տուրիստական որորտում ներգրավված բոլոր տնտեսվարողները` տուրիստական գործակալություններից սկսած` հարակից ծառայություններ մատուցող կառույցներից (օրինակ ուղևորափոխադրողները, հյուրանոցները, սննդի կետերը և այլն) վերջացրած: Այս մասին գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

«Եթե քիչ թե շատ խոշոր ընկերություններն այս կամ այլ կերպ մանևրելու տեղ ունեն, ապա փոքր և միջին կազմակերպություններն արդեն իսկ կանգնած են իսպառ ոչնչացման վտանգի առջև:

Սա նվազագույնը նշանակում է գործազրկության կտրուկ աճ` բոլոր սոցիալական և անձնային բացասական հետևանքներով ։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները` կրկին հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ, ի վերջո, կառավարությանը` անհապաղ մշակել և կիրառել հարկային և վարկային արտոնությունների մեխանիզմ, որը թույլ կտա մեր տնտեսության տուրիստական և հարակից ոլորտներին մնալ գոնե «ջրի երեսին»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: