շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավարն է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:

  • Կիսվել: