շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոփոխություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում

Փոփոխություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում

Հավանություն է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա:

Փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:

Մասնավորապես՝ կսահմանվեն և կհստակեցվեն լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը։

Համաձայն ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ լիզինգի պորտֆելը կավելանա 2 անգամ՝ մինչև 2023 թվականը:

  • Կիսվել: