շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փոխվարչապետը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը

Փոխվարչապետը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Այս մասին հայտնում են փախվարչապետի գրասենյակից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

  • Կիսվել: