չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փոխարժեքները Հայաստանում. ռուբլին և ֆունտն ամրապնդվել են դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում. ռուբլին և ֆունտն ամրապնդվել են դրամի նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին և ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել են։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 21-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 387,11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,79 դրամով։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 393,42 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,84 դրամ։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.36 դրամ է, գինն ավելացել է 0.47 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 422.72 դրամ միջին գնով, ինչը 0.03 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 5.06 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.43 դրամ միջին գնով, փետրվարի 20-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 456.31 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.94 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 0,53 դրամով՝ կազմելով 481,88 դրամ։

  • Կիսվել: