կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է արժույթների նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 23-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,69 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,71 դրամով։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 392 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,68 դրամ։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 405.39 դրամ է, այն արժեզրկվել է 1.21 դրամով։

Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,78 դրամ միջին գնով, ինչը 1,29 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.99 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.40 դրամ միջին գնով, փետրվարի 22-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 456.18 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.01 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,14 դրամ՝ կազմելով 481,65 դրամ։

  • Կիսվել: