ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների հոսանքի, գազի և ոռոգման ջրի ծախսը, ամբողջությամբ՝ հողի և գույքի հարկը

Պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների հոսանքի, գազի և ոռոգման ջրի ծախսը, ամբողջությամբ՝ հողի և գույքի հարկը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ առաջիկա երեք տարում պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի 50 տոկոսը, և ամբողջությամբ՝ հողի հարկը և գույքահարկը: Սահմանապահ աշակերտների դասագրքերը կտրվեն անվճար:

«Սահմանապահ, կողքիդ ենք...

Առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած

  • 50% էլեկտրաէներգիան
  • 50% բնական գազը
  • 50% ոռոգման ջուրը

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի

  • 100% հողի հարկը
  • 100% գույքահարկը

ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն

  • 50% զեղչված կամ

ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով

  • 100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)

Սպանված գյուղ. և/կամ մսատու կենդանիների համար կտրվի

  • 100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար

Աստված մի արասցե, վիրավորվելու հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ

  • 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
  • 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին

Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ Կառավարության քննարկումներից հետո  արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչև 2024 թ. հունվարի մեկը պետությությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։

Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը և մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,- նշված է Գաբրիելյանի գրառման մեջ։

  • Կիսվել: