ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք չէ շտապել վատատեսական սցենարեր քննարկել. Բադասյանը՝ Հայաստանի տնտեսության վրա Ուկրաինայի իրադարձությունների ազդեցության մասին

Պետք չէ շտապել վատատեսական սցենարեր քննարկել. Բադասյանը՝ Հայաստանի տնտեսության վրա Ուկրաինայի իրադարձությունների ազդեցության մասին

Կարծում եմ, չպետք է շտապենք վատատեսական սցենարեր քննարկել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ճգնաժամի ժամանակ այն կախատեսումները, որ մենք անում էինք՝ շատ ավելի վատատեսական  են: Օրինակ, քովիդի ժամանակ մեր գնահատականները շատ ավելի խիստ էին, բացասական սպասումներն ավելի շատ էին, քան տեղի ունեցավ իրականում, դրա համար երևի շատ էլ չշտապենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանը:   

«Սցենարներ չնկարագրենք, որովհետև այս տարին բավական լավ ենք սկսել հարկային եկամուտների առումով, հունվար-փետրվարին ունենք աճ հաշվարկային փաստաթղթերի, ունենք աճ ստաբիլ աշխատատեղերի մասով, միջին աշխատավարձի մասով: Այսինքն, բոլոր մասերով նախորդ տարվա նույն ժամանակահատվածների նկատմամբ աճ ունենք: Այս իրավիճակը որոշակի ազդեցություն է ունենում արտահանումների վրա, բայց ընդհանուր անհանգստությունները շատ չեն»:

Հարցին, թե տնտեսության վրա ինչ ազդեցություն է ունեցել գնաճը՝ Բադասյանն ասաց, որ օրինակ, անցած տարի հարկային եկամուտների վրա գնաճը նշանակալի ազդեցություն չի ունեցող: «Մենք  փետրվարից մինչև մարտ հաշվետվության ձևեր ենք մշակել և դիտարկումներ ենք անում, թե շուկայում ինչ փոփոխություն կա, նաև արտահանման մասով: Այսինքն, մենք իրավիճակը թվերով գնահատում ենք, բայց այս պահին հրապարակել չենք կարող այն պարզ պատճառով, որ ժամանակահատվածը շատ փոքր է, որպեսզի կարողանանք այդ թվերի հիման վրա որևէ կանխատեսում անել»:  

  • Կիսվել: