հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ

Պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, շարունակելով ներկայացնել իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, այս անգամ անդրադարձել է անտառների կայուն կառավարման, անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անատառապատման, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքներին։
 
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թթ. Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ:
 
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020 թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից ցանք և տնկում՝ 113 հա, բնական վերաճի օժանդակում՝ 159 հա, և կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 100 հա: Հիմնադրվել է տնկարան՝ 4.8 հա, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160000 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ:
 
2021 թվականի ընթացքում 20-70.000 դրամով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը։
 
2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը անտառամերձ համայնքների բնակչությանը անվճար տրամադրվել է շուրջ 68000 պահեստային խմ թափուկ վառելափայտ:
 
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։
 
Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ և փոխվել է վարձավճարների սահմանման կարգը։
 
 
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020-2021 թվականների ընթացքում մշակվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի, Սևքարի և Ճամբարակի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում:
 
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2020 թվականի աշնանը կատարվել են 750 հա անտառվերականգնման աշխատանքներ:
 
2021 թվականին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի և Հրազդանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 5533 հա անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ:
 
Ի շարունակություն 2020 թվականին իրականացված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվել է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ, Գավառագետ գետերի ափամերձ հատվածներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն:
 
2020 թվականին ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել խոտհնձիչներ, բենզինային սղոցներ և բենզինային կուլտիվատորներ:
 
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրվել են խոտհնձիչ, հողաֆրեզ և գութան:
 

  • Կիսվել: