ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետբյուջեի եկամուտների առաջին եռամսյակի գումարը հունվարին և փետրվարին գերակատարվել է. Բադասյան

Պետբյուջեի եկամուտների առաջին եռամսյակի գումարը հունվարին և փետրվարին գերակատարվել է. Բադասյան

Պետական բյուջեի եկամուտների առաջին եռամսյակին պլանավորած թիվը, որը ֆինանսների նախարարության հետ համատեղ որոշել էինք, այդ առումով ռիսկեր այս պահին չկան: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Ավելին, այդ եռամսյակի գումարը, երբ բաշխել ենք հունվարին և փետրվարին, հունվար ամսվա համար եղել է 135 միլիարդի շրջանակում և գերակատարվել է, փետրվարին եղել է 112 միլիարդի շրջանակներում, և կրկին գերակատարել ենք, այսինքն՝ մի քանի մլրդ դրամով ավելի հավաքագրում է եղել, քան մենք մեզ համար եռամսյակի թիվը բաշխելով ամիսների վրա ստացել ենք: Այս առումով բավականին դրական դինամիկա ունենք: Իհարկե, այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հիմա, իրենց որոշակի բացասական ազդեցությունն ունենում են»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

  • Կիսվել: