հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է և սա մեղմ ասած՝ դրական ցուցանիշ է․ Վարչապետ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է և սա մեղմ ասած՝ դրական ցուցանիշ է․ Վարչապետ

Այսօր պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է և սա մեղմ ասած՝ դրական ցուցանիշ է։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս ցուցանիշում, իհարկե, փոխարժեքի փոփոխությունը ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրել են նաև, որ իրականում այն մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից։

«Օրինակ ասում են, թե ՀՀ պետական պարտքը դարձել է 10 միլիարդ, այդ թիվը էական չէ, էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը ինչ ծավալ է կազմում»,- ասաց նա և նշեց, որ խնդին այն է, որ ՀՆԱ-ի հնարավորությունների չափով իրականացվի պետական պարտքը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ 2023 թվականի դրությամբ, ըստ կանխատեսումների, արդեն 49 տոկոսի չափով պարտք ենք ունենալու, և վարչապետը սա լավ նորություն համարեց։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերին մենք ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք՝ գրանցվել է 696 445 աշխատատեղ, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ՝ այս տարի 42 623-ով ավելի աշխատատեղ ունենք, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ հանրապետությունում ստեղծվել է 148 հազար նոր աշխատատեղ։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի ֆոնդին, ապա վարչապետը հայտնեց, որ այս հոկտեմբերին 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ այն ավելի է 34 միլիարդ դրամով կամ 24,4 տոկոսով։ Բացի այդ, նա նշեց, որ 2018 թվականի նկատմամբ 10 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով ավելի եկամտային հարկ են հավաքագրել, և միայն իր մոտ  միջին ամսական աշխատավարձն է կարմիրով նշված, որը պետք է վերլուծվի։

  • Կիսվել: