ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետական կառույցների սպասարկման մակարդակը բավականին ցածր է, կոռուպցիոն ռիսկերը մեծ են․ Խաչատուր Սուքիասյան

Պետական կառույցների սպասարկման մակարդակը բավականին ցածր է, կոռուպցիոն ռիսկերը մեծ են․ Խաչատուր Սուքիասյան

Կառույցներում,որոնք պետական կարգավիճակ ունեն, սպասարկման աստիճանը բավականին ցածր է, լավ չեն սպասարկում և կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են:  Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Եվրասիական վերաապահովագրական ընկերություն ստեղծելու  մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը․

«Հիմա մենք վերաապահովագրումը տանենք մի այնպիսի հարթակ, որտեղ կոռուպցիոն ռիսկերն անգամներ շատ է, այս հատվածում ինքը շատ շավ աշխատում է միջազգային կառույցների հետ, եթե առանձնացնում ենք, մի նոր կառույց ենք ստեղծում, որը բավականին առանձնացած է լինելու, պետք է մտածենք ինչպես ենք անելու, որ հանկարծ մեր ունեցած այն ինստիտուտներին չվնասի»։

Սուքիասյանի խոսքով՝ բավականին խնդիրներ կան պետական կառավարման մեջ. «Հիմա վերաապահովագրումը, եթե տանենք պետական հարթակ, նորից խնդիրներ կառաջանան, պետական գումարներն արդյունավետ չեն ծախսվելու, սրա մասին է խոսքը: Գումարը դնում է պետությունը, բայց որ պետությունը, որ դնում է այդ գումարը, մասնավոր սեկտորն է ստեղծել, տվել է բյուջե, հիմա դուք որոշում եք կայացնում այդ գումարը տանեք մի հարթակ, որտեղ այն արդյունավետ չի կառավարվելու»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն արձագանքելով՝ նշեց. «ԵԱՏՄ շրջանակներում մենք ունենք բավականին լավ օրինակ, Եվրասիական զարգացման բանկը, ունենալով լավ կորպորատիվ կառավարում, կարողացել է այդ ռիսկերը նվազեցնել, ես կարծում եմ, եթե ճիշտ մենեջմենթ լինի և կորպորատիվ կառավարում լինի այս ընկերությունում, այդ ռիսկերը կարող են նվազեցվել»:

  • Կիսվել: