չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին, այդ թվում թուրքերին կամ արաբներին. Առնակ Ավետիսյան

Պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին, այդ թվում թուրքերին կամ արաբներին. Առնակ Ավետիսյան

Պետական գույք, որպես այդպիսին չի օտարվել ոչ ռեզիդենտներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արագածոտնի մարզի բնակիչներն ահազանգում են, որ արաբ ներկայացած թուրքերը մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում Արագածոտնի մարզում՝ մասնավորապես Օհանավանում, Ապարանում:

Հարցին, թե քանի գույք է ձեռք բերվել ազգությամբ արաբների կամ ադրբեջանցիների ու թուրքերի կողմից, նա պատասխանեց. «Հարցն ինձ ուղղված չի, եթե ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից: Ես տեղեկացված եմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: 

Այսինքն Հայաստանում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի  առումով նմանատիպ դեպքեր չկան, բացառվում են»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: