ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Պետական ապարատի անգործությունը բերում է մեկ անձից գնումների». Թադևոս Ավետիսյան

«Պետական ապարատի անգործությունը բերում է մեկ անձից գնումների». Թադևոս Ավետիսյան

Պետական գնումները իրականացվում են մեր բոլորի հարկերի հաշվին և կարևոր են, որովհետև դրանցով ապահովվում են պետական գործառույթները։ Այս մասին ԱԺ-ում Պետական գնումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Փաստը հետևյալն է` 2019թ.-ին, երբ չկային որևէ արտառոց դեպքեր, մեկ անձից բացառիկ գնումները անհամեմատ ավելի շատ են եղել, քան 2018թ.-ին կամ 2020թ.-ին, երբ արտառոց դեպքեր կային և ենթադրվում էր, որ մեկ անձից գնումները պետք է շատ լինեին։ Հիմա նորից առաջարկվում է բացառություն ընդհանուր կանոններից։ Ինչքան էլ անուն փոխենք և չհաշվենք մեկ անձից գնում և այլն, միևնույն է՝ հարց է առաջանում`բացառիկ դեպքը ինչո՞ւ է վրա հասնում»,- ասաց Ավետիսյանը և նշեց, որ բացառիկ դեպքերը բազմաթիվ են եղել, երբ պետական լիազոր մարմինը իր անգործության հետևանքով մրցութային ընթացակարգով նախատեսված գնումը դարձրել է բացառիկ դեպք:

Ավետիսյանը օրինակ բերեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

«2022թ.-ի համար եղել է պետական գնումների հարց, մրցույթ է հայատարվել, որ մինչև 2022թ.-ի հունվարի 1-ը պետք է լինեն պայմանագրեր պետական խնամքը պետական կազմակերպությունների միջոցով անելու։ Մրցույթը եղել է, եկել են, մասնակցել են, մինչև վերջերս, երկու օր առաջվա տվյալներով դեռ պայմանագրերը չկան։ Այսինքն պետական ապարատի անգործությունը կամ ոչ արդյունավետությունը հանգեցնում է մեկ անձից գնման, մեկ անձից գնման ժամանակ էլ պետական միջոցներից ավել գումարներ է ծախսվում։ Հիմա այսպիսի մի հնարավորություն են նորից  առաջարկում, որը հետագայում չգիտես ինչ կիրառություն կունենա»,- ասաց Ավետիսյանը։

  • Կիսվել: