ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՊԵԿ-ը ոչ աշխատանքային օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն

ՊԵԿ-ը ոչ աշխատանքային օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն

Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն:
 
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն
 
ՊԵԿ մաքսատուն-վարչություններում,
 
մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում,
 
հետաքննության և օպերատիվ- հետախուզության վարչությունում,
 
մաքսային հսկողության վարչությունում,
 
մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչությունում,
 
տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում,
 
իրավաբանական վարչությունում
 
քարտուղարությունում։
 
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

  • Կիսվել: