շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՊԵԿ-ը կանխել է քաղաքացիների նոր «բիզնեսը»

ՊԵԿ-ը կանխել է քաղաքացիների նոր «բիզնեսը»

Գյումրում ավտոմաքսազերծման հերթերն ու դժգոհությունները հիմնականում կապված են բանկի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Արարատբանկի մեր գործընկերները նոր մասնաճյուղ էին բացել, ցավոք սրտի, մեկ մասնաճյուղ էր, և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում։ Բացի այդ, մեր քաղաքացիները հնարամատություն էին կիրառել, նոր բիզնես էին մտածել։ Մասնավորապես, գալիս, մեքենայի համարանիշները հանում, գիշերը հերթ էին կանգնում, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց։ Մենք ահազանգեցինք ոստիկաններին և շատ արագ խնդիրը կարգավորվեց։ Կարծում եմ, որ հիմա այդպիսի բան չկա»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։

Նա հայտնեց, որ նոյեմբերի վերջին մեքենաների մաքսազերծումը ամբողջությամբ կտեղափոխվի Գյումրի․ «Նոյեմբերի վերջին կհայտարարենք, որ ամբողջությամբ ավտոմաքսատան գործառույթը տեղափոխվել է Գյումրի՝ այն ավտոմեքենաների համար, որոնք հյուսիսային սահմանակետերից՝ Բավրայից, Բագրատաշենից, Գոգավանից են մուտք գործում Հայաստան»։

Անդրադառնալով Երևանում կուտակված մեքենաներին՝ Դավիթ Անանյանը նշեց, որ դրանք , մինչև տարեվերջ կմաքսազերծվեն։

 

  • Կիսվել: