հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊԵԿ-ում մեկնարկել են բարեփոխումները. գործարկվել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

ՊԵԿ-ում մեկնարկել են բարեփոխումները. գործարկվել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչև ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր և անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները: 

Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով: 

Նախնական մաքսային հայտարարագրով էապես հեշտացել է ներմուծման գործընթացը: Եթե նախկինում ապրանքի բացթողնման գործառույթը օրեր է տևել, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչև 2 ժամ: Տնտեսվարողը, միաժամանակ, մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է ստանում: Մասնավորապես՝ նրանք կարող են նախնական մաքսային հայտարարագրերի մաքսային ձևակերպումներն իրականացնել ցանկացած օր, 24 ժամյա աշխատանքային ռեժիմով, առանց որևէ լրացուցիչ վճարների: Բացի այդ, նախնական մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքները ներմուծող տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանը հատելու հետ կապված մաքսային գործառնությունները և մաքսային մարմինների կողմից իրականացվող այլ գործառնությունները կիրականացվեն հենց սահմանային մաքսային կետերում, ընդ որում՝ արտահերթ: Նախնական մաքսային հայտարարագրերով ձևակերպված ապրանքների զգալի մասի բացթողումն իրականացվելու է անմիջապես սահմանային կետից: 

Այս դեպքում տնտեսվարողը կարող է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինի դրանք տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ կխնայվեն տնտեսվարողի ֆինանսական միջոցները, ժամանակը: Այսպիսով, նախնական մաքսային հայտարարագրով ներմուծված ապրանքների բացթողնման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Նորամուծությունից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները: Մասնավորապես՝ հայտարարատուն պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկ վճարող: Մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում հայտարարատուի կողմից ներմուծվել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 և ավելի տոկոսը ձևակերպված լինի ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Հայտարարատուն պետք է ունենա նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:  Նախնական մաքսային հայտարարագիր հարկավոր է ներկայացնել ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժին  060-841-170 (ներքին 11-83) հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ փոստի միջոցով։

May be an image of text
 
May be an image of text
 
May be an image of text

  • Կիսվել: