ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ նախագահը՝ Լարսի անցակետում կուտակված մեքենաների մասին․ Անցակետում շատ մեծ խմբաքանակի ապրանքներ են

ՊԵԿ նախագահը՝ Լարսի անցակետում կուտակված մեքենաների մասին․ Անցակետում շատ մեծ խմբաքանակի ապրանքներ են

Լարսի անցակետում կուտակումներ են և նաև կանխատեսում կա, որ խնդիրները դեռ մի քանի օր կշարունակվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ ապրանքներ կան այնտեղ, որ իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկրվել Հայաստան, Բադասյանը պատասխանեց, որ այն ապրանքներն են, որոնք սովորաբար ներկրվում են ՌԴ-ից:

«Այսինքն շատ մեծ խմբաքանակի ապրանքներ են: Ձյան պատճառով ճանապարհն անանցանելի է, բայց, բնականաբար եղանակային պայմանների փոփոխությամբ արդեն անցանելի կդառնան ու այդ ապրանքատեսակներն արդեն կգան Հայաստան: Ունենք այն իրավիճակը որն ունենք»,- ասաց Բադասյանը:

  • Կիսվել: