երկուշաբթի, մայիս 25
25 / 5 / 2020
Պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի շահառուները րոպե առաջ ստանան իրենց հասանելիք օժանդակությունը․ վարչապետ

Պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի շահառուները րոպե առաջ ստանան իրենց հասանելիք օժանդակությունը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։

 

Մասնավորապես, քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար: Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է, հաշվի առնելով հնչեցված գաղափարները և նախորդ ծրագրերի գնահատականները, ներկայացնել հետագա միջոցառումների նախագիծ:

 

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և հավելել, որ պետք է ներդնել ներդրումային առաջարկներին արձագանքման օպերատիվ մեխանիզմ: Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը:

 

  • Կիսվել: