ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Փաստ»․ Ի վերջո, ո՞վ կդառնա ԿԲ նախագահ

«Փաստ»․ Ի վերջո, ո՞վ կդառնա ԿԲ նախագահ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գուցե դառնա ԵՊՀ ռեկտոր, բայց այդ տեղեկությունը հերքեցին թե՛ Գաբրիելյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը։

Եվ ահա, վերջին մի քանի օրը կառավարության կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ հնարավոր է Գաբրիելյանն առաջիկայում նշանակվի Կենտրոնական բանկի նախագահ։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հուլիսին լրանում է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, ինչից հետո նա հերթական անգամ չի կարող ընտրվել, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Նշենք, որ Գաբրիելյանը ժամանակին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ապա ԿԲ նախագահի տեղակալ:

Այս տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Վաչե Գաբրիելյանին: «Առաջին անգամ եմ լսում»,-ասաց պարոն Գաբրիելյանը:

Ի դեպ, որպես ԿԲ նախագահի հիմնական հավակնորդ, շրջանառվում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: