երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է սահմանում կուտակումների հարցը. ինչ է որոշվել

Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է սահմանում կուտակումների հարցը. ինչ է որոշվել

Վրաստանը խնդիրներ է ստեղծել Իրանից մթերք տեղափոխող մեր ընկերությունների ու անհատների համար, եւ 60-ից ավել մեքենաներ չեն կարողանում հատել սահմանը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ այդ պատճառով վերջին օրերին հայ-վրացական սահմանում ունենք կուտակումներ:

Պատգամավորը վարչապետին հարցրեց, թե արդյոք Վրաստան կատարած այցի շրջանակում քննարկվե՞լ է այդ հարցը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք, պայմանավորվել ենք հետեւյալը, որ տրանզիտ նշանակության մեքենաները ուղեկցվեն, եւ եթե ընդունող երկիրը առարկություն չունի, այդ մեքենաները կգնան, կհասնեն իրենց հասցեատերերին:

 Այսօր ճշտեցինք ընդունող երկրների հետ, կարծես թե խնդիր չկա, բոլոր մեքենաները կշարժվեն եւ կհասնեն իրենց վերջնական հասցեներին: Օրինակ՝ Իրանից գնում են Վրաստան կամ Թուրքիա կամ Ռուսաստան: Եթե Վրաստանը կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան պատրաստ են այդ մեքենաներն ընդունել, ապա այդ մեքենաները կգնան»:

  • Կիսվել: