կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանը Բադասյանին արձակուրդ է ուղարկում. Նրան կփոխարինի Արթուր Մանուկյանը

Փաշինյանը Բադասյանին արձակուրդ է ուղարկում. Նրան կփոխարինի Արթուր Մանուկյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հունվարի 30-31-ը ներառյալ:
  2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը»:

  • Կիսվել: