ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան (լուսանկարներ)

Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան (լուսանկարներ)

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սահմանն ամուր է, իսկ սահմանի գյուղերը շարունակում են զարգանալ: Եվս մեկ կենսական խնդիր է լուծվում սահմանապահ համայնքում:
Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը:

155 մլն դրամ ֆինանսավորմամբ կարդիականացվի դեռևս խորհրդային շրջանում անցկացված համակարգը, որն ապահովում էր գյուղի ջրամատակարարումը միայն մասնակի:

Աշխատանքների ավարտից հետո խմելու ջուր կունենա սահմանապահ Պառավաքարի ողջ բնակչությունը՛՛:

  • Կիսվել: