ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի

Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի

Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

՛՛Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 77 մլն 455.46 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55 % է` 42 մլն 600.503 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45 %` 34 մլն 854.957 հազ. դրամ:

Մաքրման կայանի վերագործարկումը հնարավորություն կտա ապահովել համայնքի Թաիրով բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր 337 բնակարանների և ավելի քան 170 բնակելի տների կոյուղաջրերի անխափան հեռացումը:

 Ծրագրի իրականացմամբ համայնքի կոյուղատար համակարգով ապահովված լինելու ցուցանիշը կավելանա 27 %-ով` 39.25-ից դառնալով 66.25: Բացի այդ, ամբողջ համայնքում կբարելավվի սանիտարահիգիենիկ իրավիճակը, կստեղծվի առողջ միջավայր հասարակական բոլոր վայրերում: Նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես` հողագործության համար:

 Կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման արդյունքում կստեղծվի 3 հիմնական աշխատատեղ` նվազագույնը 70 հազ. դրամ աշխատավարձով:

 Հավելենք, որ համայնքում մեկնարկել է արդեն 2019 թվականին հավանության արժանացած «Կոյուղագծի կառուցում 1400 գծմ, Թաիրովի Վ.Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց» սուբվենցիոն ծրագիրը՝ 56 մլն 124.9 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարի 55 %-ը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45 %-ը` համայնքի մասնակցությունը:

 Ծրագրի փորձարկումը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: