շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պապիկյանը կոչ է անում արձակուրդն անցկացնել Հայաստանում

Պապիկյանը կոչ է անում արձակուրդն անցկացնել Հայաստանում

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց արձակուրդը երկրի ներսում պլանավորել՝ օգնելու համար զբոսաշրջային ոլորտի վերականգնմանը։ Այս մասին նա ասաց ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նախարարը վստահեցրեց, որ զբոսաշրջության զարգացումը, նրա խոսքերով, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա ասաց. «Մենք տարբեր մակարդակներում ենք, կոչ եմ անում մեր հանրությանը, հնարավորինս, ամառային արձակուրդները Հայաստանում եւ Ղարաբաղում անցկացնել» ։

Պապիկյանի խոսքով՝ դա կօգնի կորոնավիրուսից տուժած զբոսաշրջային ոլորտին վերականգնվել։ Դրա հետ մեկտեղ, Պապիկյանը նկատեց, թե կան որոշ ազդանշաններ այն մասին, որ որոշ զբոսաշրջային ուղղություններ դեռեւս շարունակում են հրապուրիչ մնալ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի համաճարակին։

Նախարարն այս համատեքստում ընդգծեց ճանապարհային շինարարության կարեւորությունը եւ հայտնեց, որ հանրապետության որոշ շրջաններում նոր ճանապարհներ են կառուցվում։

«Այս տարվա ծրագրերում ներառված են երեք կարեւորագույն զբոսաշրջային օբյեկտներ՝ Մակարավանքը, Հաղպատը, Պարզ լիճը եւ դեպի դրանք տանող ճանապարհները։ Կան ճանապարհների վերանորոգման ծրագրեր, կան տենդերների հաղթողներ։ Պայմանագրերը գտնվում են կնքման փուլում, իսկ մի քանիսն արդեն կնքվել են։ Եթե եղանակը թույլ տա, ապա առաջիկա օրերին աշխատանքները կսկսվեն»,-ասաց նա:

  • Կիսվել: