ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար. վարչապետ

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար. վարչապետ

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 %-ով, իսկ 2017թ․-ի համեմատ 635 մլն դոլարով կամ 41%-ով։ Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2018-2019 թթ-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացնել 505 միլիարդ դրամով, ինչն ավելի քան 1 մլրդ-ով ավելի է։

«Այսպիսով, բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6%-ով։ Ուզում եմ ընդգծել, որ մինչհեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությունը, թե պետական բյուջեի եկամուտները մեկ-երկու տարվա ընթացքում պետք է աճեն 30-35%-ով, ըստ էության, 1,5-1,8 տարվա ընթացքում մեզ հաջողվել է պետբյուջեի եկամուտներն ավելացնել 43,6%-ով»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այդ միջոցներից 199,1 մլրդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած նախկինում ունեցած պարտավորությունները:

«Դե ֆակտո, դրանով լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, երբ հարկային տեսչությունը զանգում, ասում էր՝ գիտեք ինչ, ձեր հարկային պարտավորությունը 100 դրամ է, բայց քանի որ մենք հարկ հավաքելու խնդիր ունենք, պետք է 150 դրամ փոխանցեք»,-ասաց վարչապետը։

Մնացած 306 մլրդ դրամը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ավելացել է պետբյուջեի հարկային եկամուտներում, որն օգտագործվել է և կապիտալ ներդրումների, և աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումների վրա:

 

  • Կիսվել: