Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել են oկnւպաgված Գանձասար
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն օկուպացված Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել են Գանձասարի վանական համալիր։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «հյուրերին տեղեկություններ են տրամադրվել վանական համալիրի պատմության և ճարտարապետական առանձնահատկությունների մասին»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն։ Այցելությանը մասնակցում են 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչներ։







