շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Ամուլսարի բողոքի ակցիայի մասնակիցներին

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Ամուլսարի բողոքի ակցիայի մասնակիցներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ շարունակվում է բողոքի ակցիան: Այս պահին իրավիճակը կրկին լարված է: Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Այն պահին, երբ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում, լարված իրավիճակում քաղաքացիները ձեռքերը վեր բարձրացրեցին՝ ի նշան խաղաղության:

Այս պահին նրանք կանգնել են ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չեն տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։ Ի դեպ՝ ոստիկաններն այս պահին ոստիկանական պատ են կազմել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։

Հիշեցնենք նաև, որ ՛՛Լիդիան Արմենիայի՛՛ վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։

Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի՝ իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը՝ խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

 

  • Կիսվել: