կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Որքան գումար է ծախսել ԱՆ-ն COVID-ի բուժման և կանխարգելման համար 2021-ի առաջին կիսամյակում

Որքան գումար է ծախսել ԱՆ-ն COVID-ի բուժման և կանխարգելման համար 2021-ի առաջին կիսամյակում

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 4.572.317.358
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝ 1.286.016.534
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝ 65.875.444

4 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 32.160.869
5 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 2.107.394.817
6 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 74.058.594

7 Բժշկական կենտրոնների վերանորոգում 69.343.206
8 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 176.873.856
Հանրագումար՝ 8.384.040.678:

  • Կիսվել: