հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որոշ սուպերմարկետներում շաքարավազն ինքնարժեքից ցածր է, վարույթ է հարուցվել. ՏՄՊՊՀ նախագահ

Որոշ սուպերմարկետներում շաքարավազն ինքնարժեքից ցածր է, վարույթ է հարուցվել. ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարույթ է հարուցել շաքարավազի ոլորտում հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր է:

«Հիմա վարույթ ենք հարուցել, որպեսզի հասկանանք, թե դա ինչի արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

 

  • Կիսվել: