հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոռոգման համակարգի կառուցման արդյունքում լիարժեք կոռոգվի 650 հեկտար հողատարածք. Լոռու մարզպետարան

Ոռոգման համակարգի կառուցման արդյունքում լիարժեք կոռոգվի 650 հեկտար հողատարածք. Լոռու մարզպետարան

Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրում սուբվենցիոն միջոցներով կառուցվող մոտ 1500 մետր երկարությամբ ոռոգման համակարգի շնորհիվ լիարժեք ոռոգմամբ կապահովվի 650 հեկտար հողատարածք, ինչը լուրջ աջակցություն է գյուղատնտեսության զարգացման համար: Այս մասին հայտնում են Լոռու մարազպետարանից: 

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է ավելի քան 20 մլն դրամ, որից շուրջ 7 մլն դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 2000 բնակիչ:

  • Կիսվել: