հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օրենսդրական փոփոխություն՝ տնտեսվարողների հարկային կարգապահությունը բարձրացնելու համար (տեսանյութ)

Օրենսդրական փոփոխություն՝ տնտեսվարողների հարկային կարգապահությունը բարձրացնելու համար (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն մշտապես իրականացնում է միջոցառումներ բիզնեսը խրախուսելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով։

Կոմիտեի իրավաբանական վարչության նախաձեռնությամբ կատարվել է ՊԵԿ աշխատակիցների աշխատանքին խոչընդոտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության փոփոխություն։

Նախկինում նման պատասխանատվություն կիրառվում էր միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար։

Գործնականում պատահում են դեպքեր, որ բացի ստուգում իրականացնող աշխատակիցներից, նաև խոչընդոտվում են հարկային հսկողություն իրականացնող այլ աշխատակիցների օրինական պահանջները։

Խնդրի լուծման համար կոմիտեի իրավաբանական վարչության կողմից նախագծվել և ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր փոփոխություն, որում հստակ նշվել են խոչընդոտման դեպքերը, պատասխանատվության տեսակները և չափերը։

Որպես պատասխանատվության միջոց՝ ավելացել է ևս մեկ գործիք՝ տնտեսվարողին նախազգուշացումը։

  • Կիսվել: