շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է լրացնել առկա իրավական բացերն ու թերությունները

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է լրացնել առկա իրավական բացերն ու թերությունները

Առաջարկվում է սահմանել եւ հստակեցնել տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը ներկայացվող  պարտադիր պայմանները: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը` ներկայացնելով ««Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենքներում առկա իրավական բացերն ու թերությունները եւ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները դարձնել առավել արդյունավետ` բացահայտված ու չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով իսկ մարդկանց անվտանգության` կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարը կարեւորել է ոլորտում որակի ենթակառուցվածքային համակարգերի զարգացումը: «Կարեւոր է, որ այս ոլորտում ներդրվի հավատարմագրման ինստիտուտ, եւ համապատասխանության սերտիֆիկատներ ստացած լաբորատորիաներն ու կազմակերպություններն իրենք նաեւ իրականացնեն այդ կանխարգելիչ քայլերը, տան եզրակացություններ, որոնք հիմք կհանդիսանան այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի մոտ ռիսկի վրա հիմնված ստուգումների ժամանակ ճիշտ ծրագրեր կառուցելու առումով»,- ասել է նա:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ապրիլի 13-ի նիստում:

  • Կիսվել: