շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օպտիմալացման արդյունքում 2018-ին տնտեսվել և պետբյուջ է վերադարձվել 113 մլն 787,600 դրամ. Ֆինանսների նախարարություն

Օպտիմալացման արդյունքում 2018-ին տնտեսվել և պետբյուջ է վերադարձվել 113 մլն 787,600 դրամ. Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջ է վերադրաձվել 113 մլն 787,600 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։

«Անշարժ գույքի մասով օOպտիմալացման աշխատանքների արդյունքում, 2018 թվականին ազատվել են Տիգրան ՄԵծ 4 և Մազմանյան 3 հասցեներով տարածքները ընդ որում՝

Տիգրան Մեծ 4 հասցեի շենքի ազատման արդյունքում տնտեսվելու է 2019թ. պետ. բյուջեով նախատեսվելիք մոտ 103,600,000 ՀՀ դրամ վարձակալության վճարը և 15,600,000 ՀՀ դրամ Ոստիկանության կողմից շենքի պահպանության ծառայության վճարը:

-Ավտոմեքենաների կրճատման մասով.

2018թ.-ին նախարարության հաշվեկշռում հաշվառված 17 ավտոմեքենաներից 6-ը կրճատվել են՝ 3-ը օտարվել են, իսկ մյուս 3-ը ՀՀ կառավարության 20.12.2018թ.-ի N 1507-Ա որոշման համաձայն հատկացվել են ՀՀ Սահմանադրական դատարանին:

ՀՀ ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ պետական հիմնարկի գործունեության դադարեցումից հետո հիմնարկի 3 ավտոմեքենաները փոխանցվել են Նախարարությանը (Նախարարության ավտոմեքենաների քանակը դարձել է 14)

-Վարչապետի 2019 թվականի փետրվարի 19-ի հանձնարարականի կատարման նպատակով, Ֆինանսների նախարարության 14 ավտոմեքենաներից 10–ի օտարման նպատակով պետական գույքի կառավարման կոմիտե էր ներկայացվել համապատասխան տվյալներ: Այս 10 ավտոմեքենաներից 7-ը ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 893-Ա որոշման համաձայն, հետ են վերցվել և ամրացվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Օտարման ներկայացված մյուս 3 ավտոմեքենաներն ի պահ հանձնվել են պետական գույքի կառավարման կոմիտեին:

-Ներկայումս շահագործվում են 4 ավտոմեքենաներ, որոնցից 1-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի ծառայողական կարիքների համար, իսկ 3-ը որպես հերթապահ ավտոմեքենա:

-Փաստացի 2018-2019թ․-ին ավտոմեքենաների թիվը կրճատվել է 13-ով, արդյունքում առաջացել է դրանց տարեկան պահպանման ծախսերի տնտեսում 15,600,000 ՀՀ դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: