շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով. Հակոբ Արշակյան

Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով. Հակոբ Արշակյան

Այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

՛՛Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։

Վաղը(հոկտ. 15֊ը) ցուցահանդեսի վերջին օրն է. կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին` գործարարներին, ուսանողներին, դպրոցականներին, բոլորին անպայման այցելել Մերիդիան Էքսպո կենտոն(Ոսկերիչների 1 հասցեով) և տեսնել, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը փոխում աշխարհը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: