շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ո՞նց կարող է սովորական դիմակի գինն անցնել 70 դրամը. Արարատ Միրզոյան

Ո՞նց կարող է սովորական դիմակի գինն անցնել 70 դրամը. Արարատ Միրզոյան

Ես այսպես եմ մտածում՝ նույնիսկ եթե համաշխարհային համավարակի պայմաններում փոխադրումներն են սակավացել, և ըստ այդմ գները թանկացել են՝ հումքը, աշխատուժը, թեև խիստ կասկածում եմ, որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչու պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման այս դիմակը։ Այսօր ԱԺ-ում նման դիտարկում արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գրիգորյանին:

Միրզոյանը, մասնավորապես, ասաց. «Վառ երևակայություն է պետք ունենալ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է այս ոչ բժշկական հատուկ դիմակի գինը հասնում 200-220 դրամի։ Գուցե շատ սիրողական դատողություն եմ անում, բայց 50, 70 դրամից ավել դժվար է ոչ միայն սովորական քաղաքացու համար, անձամբ ինձ համար էլ դժվար է պատկերացնել՝ ո՞նց կարող է սովորական դիմակի գինը անցնել 70 դրամը»:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանն էլ ասաց, որ Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի գինը դեկտեմբերին եղել է 13 դրամ, իսկ ապրիլ-մայիսին՝ 116 դրամ։

Նա պարզաբանեց, որ Հայաստանում արտադրվածի ինքնարժեքը հաշվելիս պետք է հաշվի առնել, որ ներկրված պարագաների գինը բարձրացել է, իսկ խոշոր արտադրողները՝ Չինաստանն ու Ռուսաստանը, առիթից օգտվելով՝ սկսեցին ավելի մեծ շահույթ հետապնդել։

  • Կիսվել: