ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նուռնուսում ասֆալտապատվում է շուրջ 170 մետր ճանապարհահատված

Նուռնուսում ասֆալտապատվում է շուրջ 170 մետր ճանապարհահատված

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
 
Այս պահին իրականացվում է շուրջ 170 մետր երկարության ճանապարհահատվածի և մայթերի կապիտալ ասֆալտապատում: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 25% - 75 % համաֆինանսավորմամբ:

  • Կիսվել: