ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նստացույց՝ Ամուլսարում

Նստացույց՝ Ամուլսարում

Ջերմուկ տանող ավտոճանապարհի վրա Ամուլսարում բողոքի ցույց իրականացնողները նստացույց են անում:

Ինչպես ավելի բաղ հաղորդել էինք՝ Ամուլսարում իրավիճակը կրկին լարվել էր, ոստիկանության մեքենան անցել էր Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ոտքի վրայով, քաղաքացիներից ոմանք բերման են ենթարկվել:

Վնասված ոտքով քաղաքացին այս պահին չի կարողանում քայլել, նստել է ճանապարհին, այդ պատճառով էլ ակցիայի մյուս մասնակիցները նույնպես նստել են ճանապարհի վրա։

Հիշեցնենք, որ ՛՛Լիդիան Արմենիայի՛՛ վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։

Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի՝ իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը՝ խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

Նշենք նաև, որ այն պահին, երբ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում, լարված իրավիճակում քաղաքացիները ձեռքերը վեր բարձրացրեցին՝ ի նշան խաղաղության:

 

  • Կիսվել: