հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածը

Նորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածը

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ կմ108+800 – կմ124+000 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

15.2կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Վայոց ձորում. անցնում է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերը միացնող Վարդենյաց լեռնանցքով։ Նորոգման շրջանակներում այս պահին իրականացվում է ասֆալտապատում, կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները։
▫️Միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

 

  • Կիսվել: